Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար

Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար
23.01.2020 | 21:05

«Իրանը բաց է իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից»՝ Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրա խոսքով՝ Թեհրանը ողջունում է «ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ազգերի հույսերն ու նրանց կայունություն ու բարգավաճում հաղորդում»:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ